211652_close_icon
views-count9914 դիտում article-date 10:14 17-12-2015

Ավտովթար Երևանում. բախվել են Chevrolet-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ հարվածելով բետոնե սյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արթուր Սեմերջյանի վարած Chevrolet մակնիշի 34 PD 307 համարանիշի և 41-ամյա Արտաշես Երիցյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ND 658 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել փողոցում կառուցված վերգետնյա անցման բետոնե սյանը, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ինչպես նաև՝ վիրավորը վրաերթի է՞ ենթարկվել, թե եղել է ավտոմեքենաներից մեկի մեջ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր