211652_close_icon
views-count3582 դիտում article-date 11:21 17-12-2015

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարը բյուջեի միջոցներով ցանկացել է բարեկարգել իր ամառանոց տանող ճանապարհը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2016թ. պետական բյուջեի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել, այդ թվում՝ 68.2 մլն դրամ տրամադրել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման և ամբողջական տեսքի բերելու: Կառավարությունը, ըստ թերթի, չի ընդունել ՀՀԿ խմբացության ղեկավարի ներկայացրած առաջարկը՝ պատճառաբանելով, որ դա առաջնահերթ չէ: «Ինչպես պնդում են մեր աղբյուրները, ծնունդով վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը Պտղնիի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման մասին առաջարկը պատահական չի ներկայացրել. Պտղնիում է գտնվում Վահրամ Բաղդասարյանի ամառանոցը, և նա փորձել է այսպես իր հարցերը հոգալ: Ի դեպ, ՉԻ-ն տեղեկացրել էր, որ նախորդ տարի էլ 2015թ. բյուջեի նախագծում Բաղդասարյանն առաջարկել էր գումար տրամադրել Վանաձորի թիվ 31 մանկապարտեզին, քանի որ այդ հաստատության տնօրենն իր եղբոր կինն է՝ Սուսաննա Գրիգորյանը», -գրել է թերթը:

Նմանատիպ նյութեր