211652_close_icon
views-count1274 դիտում article-date 18:33 17-12-2015

«Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողներին հավաստագրեր շնորհվեցին

15 ուսանողներ համալրեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ուսանող-փորձագետների բազան: ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի կազմակերպած հերթական դասընթացն հաջողությամբ ավարտած ուսանողներին հավաստագրեր շնորհվեցին: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց ուսանողների մասնակցությունը կրթության որակի ապահովման գործընթացներին: Անդրադարձ կատարվեց նաև բուհերում ուսման կազմակերպման և ուսանողակենտրոն կրթության առանձնահատկություններին, աշխատաշուկայի պահանջներին: Հավաստագրեր ստացած ուսանողները կարևորեցին մասնակցությունը դասընթացին` նշելով, որ ձեռք բերված գիտելիքներն օգտագործելու են նաև իրենց բուհում: Բուհերում հավատարմագրում իրականացնող փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող է լինում: ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծն էլ պարբերաբար դասընթացներ է կազմակերպում ուսանողների համար` ապահովելով բանիմաց ուսանող-փորձագետների մասնակցությունը հավատարմագրման գործընթացներին:

Նմանատիպ նյութեր