211652_close_icon
views-count931 դիտում article-date 14:11 11-12-2018

Հումանիտար ականզերծման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ԱԻՆ աշխատակիցները ստացել են հավաստագրեր

Դեկտեմբերի 10-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում տեղի է ունեցել հումանիտար ականզերծման տեսական և գործնական, չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման տեսական դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի մասնակիցներին ողջունել և շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ովքեր կարևորել են մի շարք ուղղություններով երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունն ու նմանօրինակ դասընթացների շարունակականությունը՝ առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կատարելու նպատակով:

Նմանատիպ նյութեր