3940 դիտում
22:17 17-12-2015
«Լեսթերի» երկրպագուի զարմանալի խաղադրույքը կարող է հազարապատկվել. մնացել է ընդամենը մեկ խաղ
Անգլիայի այս առաջնության մեկնարկից առաջ մասնագետները կանխատեսել էին, որ «Լեսթերը» դուրս կթռնի Պրեմիեր լիգայից: Սակայն նման կանխատեսումները չեն վախեցրել թիմի երկրպագուներից մեկին, որը 5 ֆունտ խաղադրույք է կատարել, որ Ծննդյան տոներից առաջ «Լեսթերը» 1-ին տեղում կլինի: Այդ խաղադրույքի գործակիցը կազմել է 1/1000:
Այժմ մնացել է մեկ քայլ, որպեսզի այդ զարմանալի խաղադրույքը շահի: Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը ստիպված կլինի երկրպագուին 5 հազար ֆունտ վճարել, եթե այս շաբաթ «Լեսթերը», որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 2 միավորով առաջ է «Արսենալից» և 3 միավորով՝ «Մանչեսթեր Սիթիից», արտագնա խաղում հաղթի «Էվերթոնին»:
Ավելին, այս տուրում «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» իրար հետ են խաղալու, և ոչ-ոքիի դեպքում «Լեսթերը» կապահովի 1-ին տեղը՝ անկախ «Էվերթոնի» հետ հանդիպման արդյունքից:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ Անգլիայում շունչները պահած սպասում են, թե ինչ բախտի կարժանանա «Լեսթերի» երկրպագուի խաղադրույքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
16:52 22-06-2014
Մեսսիի գոլը փրկել է երկրպագուի 350 հազար դոլարի խաղադրույքը
3097 դիտում
16:57 13-08-2020
ՊՍԺ-ին ընդամենը մեկ խաղ է մնացել «Ռեալի» ռեկորդը կրկնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1498 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1783 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը