2717 դիտում
19:26 18-12-2015
Ադրբեջանը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 18-ին ՊԲ հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով տեղակայված զորամասերի պահպանության վեց տեղամասերի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ:
Հայկական կողմի ակտիվ գործողությունների արդյունքում բոլոր վեց ուղղություններում հակառակորդի ձեռնարկած սադրիչ դիվերսիոն գործողությունները կանխվել են, նախահարձակ գործողությունները ճնշվել են:
Ցավոք, դիրքերից մեկում մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունները, որով Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը:
Հստակ գիտակցելով, որ տվյալ գործողությունները անհետևանք չեն մնալու, ադրբեջանական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
13:33 20-10-2022
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
1644 դիտում
13:22 09-12-2015
Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ՝ վերջին օրերին շփման գծում իրավիճակի սրման շուրջ
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1471 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում