211652_close_icon
views-count1419 դիտում article-date 21:23 18-12-2015

Թումոյում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի մասին` Next Generation Anti-Corruption Game նախագծի մշակման ներկայացումը. ֆոտոռեպորտաժ

Դեկտեմբերի 16-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Next Generation Anti-Corruption Game նախագծի մշակման ներկայացումը: Նախագիծը կֆինանսավորվի Եվրոպական Միության եւ կիրականացվի Թումոյի կողմից: Նախագիծը միտված է ուսանողներին ցուցադրելու՝ ինչպես պայքարել կոռուպցիայի տարբեր ձեւերի դեմ՝ անկախ դրանց մասշտաբներից եւ իրավիճակների զանազանությունից: Բջջային խաղը լինելու է ինտերակտիվ եւ զվարճալի: Այն կգրավի խաղացողին եւ կօգնի առավելագույնս ընկալել կոռուպցիայի հետեւանքները: Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար դեսպան Ն. Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշեց՝ «Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է: Յուրաքանչյուր երկիր հանդիպում է խոչընդոտների, որ պետք է հաղթահարել եւ ես համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կիրականացնի երկիրը զարգացնելու խնդիրը»: Թումոյի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը մեկնաբանեց՝ «Շատ քիչ են այն խաղերը, որ միաժամանակ եւ՛ կրթական կամ հասարակական թեմա ունեն, եւ՛ հետաքրքիր են խաղացողի համար: Թումոյի ուսանողների առջեւ դրված խնդիրը մեծ է ոչ միայն, որովհետեւ իրենք շոշափելու են կոռուպցիայի պես բարդ թեմա, այլեւ որովհետեւ փորձելու են ստեղծել հասարակական խնդիրներին անդրադարձող խաղ, որը գրավիչ կլինի օգտատիրոջ համար: Ես կասկած չունեմ, որ իրենք կգտնեն այդ առաջադրանքի լուծումը»: Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը արտահայտեց իր ոգեւորվածությունը համագործակցության եւ գալիք խաղի առիթով՝ ասելով, որ «Հայկական հասարակության փոխակերպումը սկսվում է երիտասարդության շնորհիվ եւ Թումոն լավագույն վայրն է դրա համար: Մենք ուզում ենք ամեն կերպ աջակցել այս ընթացքին»:Միջոցառմանը ներկա էին ինչպես Թումո ուսանողներ, այնպես էլ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, Հայաստանում զանազան դեսպանությունների ներկայացուցիչներ եւ տեղական սոցիալական ու իրավաբանական ընկերությունների անդամներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր