Իրանը առաջիկա օրերին Ռուսաստան կարտահանի մոտ 9 տոննա հարստացված ուրան. ԶԼՄ-ներ
Առաջիկա օրերին Իրանը Ռուսաստան կուղարկի շուրջ 9 տոննա հարստացված ուրան, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական IRNA-ին:
IRNA գործակակության փոխանցմամբ էլ՝ տեղեկությունը հաստատել էԻրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Իրանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանին վաճառել 10 տոննա հարստացված ուրան:
Նշենք, որ այդ երկիրը տարեկան արտադրում է մոտ 300 կգ հավելյալ հարստացված ուրան, սակայն չի կարող այն օգտագործել կամ պահպանել երկրիներսում՝ միջազգային գերտերությունների հետ կնքած համաձայնագրի պատճառով, այդ իսկ պատճառով բանակցություններ է վարում Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ այն վաճառելու համար: