211652_close_icon
views-count6885 դիտում article-date 21:40 19-12-2015

«100 դուռ» նախագիծը տարին ամփոփում է լուսանկարչական ցուցահանդեսով

Ինչպես հայտնի է՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ռեժիսոր և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը, որի շրջանակում ներկայացրել է խորհրդանշական 100 հայկական եկեղեցու և վանքի դուռ: Ավելի վաղ, նախագծի հեղինակը նշել էր, որ նպատակ ունի «100 դուռ» լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, իսկ մինչ ցուցահանդեսը «100 դուռ»-ը հեծանվաերթ իրականացրեց դեպի Ծիծեռնակաբերդ: Լուսանկարվել էՀայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցու դռներ: [color=#EF2929]Արդեն հայտնի է ցուցահանդեսի ներկայացման օրը, ժամն ու վայրը: Ցուցահանդեսը տեղի կունենա Նկարիչների Միության շենքում՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին:[/color] թղթակցի հետ զրույցում Խաչիկ Եղոյանը նշեց, որ ցուցահանդեսը մեկ օր է տեղի ունենալու, բայց նա վստահ է, որ նախագծով հետաքրքրված մարդիկ անպայման կհասցեն ներկա լինել: «Հրավիրում ենք ներկա գտնվելու «100 դուռ» լուսանկարչական ցուցահնդեսին: Շրջելով 100 եկեղեցիների դռների շեմով՝ միասին համազգային աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի մեր արդարությունը հաղթի և այլևս նման արհավիրքների չհանդիպի մեր ժողովուրդը»,-ասաց նախագծի հեղինակ ԽաչիկԵղոյանը: Նշենք նաև, որ «100 դուռ» նախագիծը AAD-լրատվական կայքի կողմից արժանացել է «Տարվա համահայկական նախագիծ» պատվոգրին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր