211652_close_icon
views-count5186 դիտում article-date 14:18 05-01-2016

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը կրկին բացում է իր դռները

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 100 դուռ լուսանկարչական ցուցահանդեսը կրկին բացում է իր դռները,Հունվարի 6-ից 12,ամեն օր ժամը 11,00-ից մինչև 17,00 Նկարիչների Միության ցուցասրահում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/29/73967/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեղինակն է Խաչիկ Եղոյանը, իսկ լուսանկարիչը` Ռուբեն Մարտիրոսյանը: «100 ԴՈՒՌ» լուսանկարչական ստեղծագործական խումբը շրջել էր ողջ Հայաստանում, Ջավախքում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, լուսանկարել Հայ առաքելական եղեկեցու դռները` 100 եկեղեցիների դռների շեմով միասին համազգային աղոթք բարձրացրել առ Աստված, որպեսզի հայոց արդարությունը հաղթի և այլևս ցեղասպանությունների ու արհավիրքների չհանդիպի հայ ժողովուրդը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Մինչ ցուցահանդեսի բացումը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տերունական աղոթք էր կարդացել, իսկ մի քանի հոգու ելույթից հետո ցուցահանդեսը հայտարարվել էր բացված: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ցուցահանդեսը մարդաշատ էր: Այն դիտելու համար մեծ թվով սիրված ու ճանաչված մտավորականներ էին այցելել և, որ ամենակարևորն է, ներկա էին և մեծ բավականությամբ ցուցահանդեսը դիտել էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ցուցահանդեսը կարելի էր համարել 2015թ-ի ամենալավ ու կայացած ցուցահանդեսներից, իսկ հեղինակները ցուցաբերել էին մեծ պրոֆեսիոնալիզմ: Նայելով լուսանկարներին` մի բան ես մտածում. ե՞րբ է հայոց արդարության դուռը բացվելու: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 312+
312+

Նմանատիպ նյութեր