211652_close_icon
views-count24577 դիտում article-date 19:45 21-12-2015

Հանրապետության տարածքին մոտենում են տաք օդային հոսանքներ

Այսօր հանրապետության տարածքին արևմուտքից մոտենում են բավականին տաք օդային հոսանքներ: Հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 21-22-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանի էական բարձրացում է կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը հատկապես զգալի կբարձրանա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային մարզերում մոտ 5-7 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 3-4 աստիճանով: Տավուշի և Սյունիքի Հովիտներում, Մասնավորապես Իջևանում, Բագրատաշենում, Կապանում, Մեղրիում սպասվում է մինչև +15 աստիճան տաքություն, իսկ Արարատյան դաշտում և Երևանում երեկվա 0 աստիճանի փոխարեն այսօր և վաղը արդեն կունենանք մինչև +5 աստիճան տաքություն: Ողջ շաբաթվա ընթացքում տաք եղանակը կպահպանվի, հիմնականում սպասվում է առանց տեղումների օրեր, միայն այսօր և դեկտեմբերի 23-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում կա թույլ և կարճատև ձյան հավանականություն:

Նմանատիպ նյութեր