211652_close_icon
views-count6929 դիտում article-date 15:16 01-03-2016

Հանրապետության տարածքին Իրաքից մոտենում է տաք օդի նոր ալիք

Այս տարվա փետրվարը բացառիկ էր նախ այն առումով, որ փետրվարի 15-ից սկսած մինչև օրս օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 8-12 աստիճանով: Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջին 10 օրերին նույնիսկ գիշերը Արարատյան դաշտում և Երևանում բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվել: Երեկ ցերեկը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվեց +18...+20 աստիճան տաքություն, որը կրկին գերազանցեց 1986 թվականին գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանը՝ մոտ 2-3 աստիճանով: Այսօր հանրապետության տարածքին արդեն Իրաքից մոտեցել է տաք օդի նոր ալիք և առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը գտնվելու է այդ տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-4-ին՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում հասնելով +24...+25-ի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +22...+23 աստիճանի: Առաջիկա օրերին հանրապետության հովտային գոտիներում նաև կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում: Ինչ վերաբերվում է ցրտահարության վտանգին, ապա պետք է ասեմ, որ ներկա պահին դա հնարավոր չէ կանխատեսել, միայն հստակ կարող եմ պնդել, որ առաջիկա 10 օրերին ջերմաստիճանի լուրջ անկումներ չեն կանխատեսվում: Մարտ ամիսը կանխատեսվում է կլիմայական միջին ցուցանիշներից տաք և տեղումնառատ, սակայն դա բնավ չի նշանակում, որ առանձին օրերին ջերմաստիճանի նվազում չի լինելու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր