211652_close_icon
views-count1784 դիտում article-date 13:13 22-12-2015

Պուտինը ներառվել է ամենաընդունված համաշխարհային առաջնորդների տասնյակում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաընդունված համաշխարհային առաջնորդների տասնյակում է հայտնվել՝ գրավելով 8-րդ հորիզոնականը, գրում է rosbalt.ru-ն: Վերջինիս գորշունեության օգտին քվեարկել է հարցվածների 33 տոկոսը: Հարցումն անցկացրել է WIN/Gallup International կազմակերպությունը՝ աշխարհի 65 երկրներում: Ցուցակի առաջին հորիզոնականը գրավել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ում գործունեության օգտին է քվեարկել հարցվածների 59, դեմ՝ 39 տոկոսը: Երկրորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Նրա օգտին քվեարկել է հարցվածների 42 տոկոսը, իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ում օգտին քվեարկել է հարցվածների 37 տոկոսը:

Նմանատիպ նյութեր