211652_close_icon
views-count1170 դիտում article-date 18:37 24-12-2015

Ամփոփվել են առողջապահության ոլորտի 2015 թվականի արդյունքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում քննարկել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները: «Ամփոփելով անցնող տարին` կարող ենք փաստել, որ հետևողական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ: Յուրաքանչյուր տարվա աշխատանքների հիմքում մեր քառամյա զարգացման ծրագիրն է: Ուրախությամբ պետք է փաստենք, որ առողջապահության ոլորտում նախանշված աշխատանքները մեծ մասով կատարված են: Սակայն անելիքներ էլ կան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից որդեգրած քաղաքականությամբ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016-ին, պետք է շարունակենք աշխատանքները՝ բարձրացնելով մեր համաքաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը»,-նշել է Դավիթ Օհանյանը: 2016 թվականի ծրագրերի մասով նշվել է, որ շարունակում է առաջնահերթ մնալ առողջապահական հիմնարկների արդիականացումն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինումը: Հաջորդ տարվա ծրագրերով թվով 9 հիմնարկներում ջեռուցման համակարգերի անցկացումից հետո կամբողջանա քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունները ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: Հաջորդ կարևոր քայլը նորոգման աշխատանքներն են: Անդրադառնալով տոնական օրերին բնակչությանը մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը՝ Դավիթ Օհանյանը, մեկ անգամ ևս փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, ընդգծել է, որ բոլոր բուժհաստատություններում հստակ ժամանակացույցով կսահմանվի հերթապահություն: Բացի այդ, կոմունալ ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ ևս համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Հանձնարարականներ են տրվել նաև շտապբուժօգնության ծառայությանը:

Նմանատիպ նյութեր