Նոր տարվա գիշերը Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի այցելուների համար
Նոր տարվա գիշերը Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի այցելուների համար: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Հրապարակ կարող են այցելել միայն հրավիրատոմսերով` փոքր քանակով մարդիկ:
Բանն այն է, որ Նոր տարվա գիշերը Կարմիր հրապարակում ուղիղ եթերում նախատեսվում են հեռուստատեսային շոուի նկարահանումները` Զեմֆիրայի և Ալլա Պուգաչովայի մասնակացությամբ:
Շոուի մանրամասների մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ այն կհեռարձակվի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին` Ռուսական 1-ին ալիքի եթերում: