Վրաստանի վարչապետ կարող է դառնալ այդ երկրի արտգործնախարար Կվիրիկաշվիլին
Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռացած Գեորգի Ղարիբաշվիլիի փոխարեն պաշտոնին կարող է հավակնել այդ երկրի ԱԳ նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է Georgia Online-ը:
Կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գիա Վոլսկին:
Վերջինիս խոսքով՝ Կվիրիկաշվիլին ընտրվել է ներկայացված 4 թեկնածուներից և Վրաստանի խորհրդարանում այսօր պաշտոնապես կներկայացվի որպես վարչապետի թեկնածու:
Ղարիբաշվիլին ևս ներկա է գտնվելու Կվիրիկաշվիլիին ներկայացնելու ժամանակ: