211652_close_icon
views-count2150 դիտում article-date 16:07 25-12-2015

«Բորուսիան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպես հաղորդում է Bild-ը, կողմերը մոտ են պայմանագրի երկարաձգմանը: Նշենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2017թ. ամառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն: Գերմանիայի Բունդեսլիգայի 16 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր