211652_close_icon
views-count15104 դիտում article-date 16:52 07-05-2016

Ամուսինը կնոջը տուն տանելու համար ծեծել է նրան եւ ոչ միայն

Ռոբերտ Ագախանովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց՝ Արարատի մարզի Վերին Դվին գյուղում գտնվող տանը, կենցաղային հարցի շուրջ, այն է՝ կնոջից՝ Շուշան Հովհաննեսի Ագասարովայից գումար խնդրելու հարցի շուրջ, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Բացի այդ մեկ այլ օր Ռոբերտ Ագախանովն, իրենց՝ գտնվող կնոջ հայրական տանը, կենցաղային հարցի շուրջ, այն է՝ կնոջը՝ տուն տանելու հարցի շուրջ վիճաբանել է, կնոջ` Շուշան Հովհաննեսի Ագասարովայի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր