211652_close_icon
views-count5794 դիտում article-date 13:53 26-12-2015

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է "Գրանդ Հոլդինգի" սեփականատեր Միքայել Վարդանյանին

Դեկտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է "Գրանդ Հոլդինգի" սեփականատեր Միքայել Վարդանյանին, ով հերթական անգամ հանդես է եկել ՊԲ զինծառայողներին ուղղված բարեգործական նախաձեռնությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել բարերարին տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար և պարգևատրել շնորհակալագրով ու անվանական դաշույնով: Այնուհետև հյուրերը բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ այցելել են բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը և ծանոթացել անձնակազմի զորանոցային պայմաններին: [img]/ups/images/0617194001451119976270850.jpg[/img]

Նմանատիպ նյութեր