18222 դիտում
18:45 27-12-2015
Իջևանում 28-ամյա հարսանքավորը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխայի
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 28-ամյա Արթուր Նազարյանը իր վարած «Mercedes» մակնիշի 99 QC 991 համարանիշի ավտոմեքենայով, Իջևան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել Իջևանի բնակիչ՝ 14-ամյա Էրիկ Խոջումյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան ոտքի հատվածում ստացել է սալջարդ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության՝ Իջևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Սուրեն Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Նազարյանը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության ու հարսանիքի ժամանակ՝ ըստ ավանդույթի, երեխաները հարսանքավորների առջև ճանապարհը պարանով փակել են ու գումար են պահանջել, իսկ հետո, երբ գումարը ստացել են, պարանը հանել են, սակայն վարորդը չի նկատել երեխային ու տեղի է ունեցել վրաերթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
48382 դիտում
13:13 25-10-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է հարսանքավորը Volkswagen-ով բախվում Газель-ին և գլխիվայր շրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
33933 դիտում
13:44 30-12-2020
Դանակահարություն Իջևանում․ տուժածը Իջևանում հայտնի փաստաբան Կարեն Ղալումյանն է․ կասկածյալին տեղափոխել են հոգեբուժարան
Այս բաժնից
19568 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ