33741 դիտում
13:44 30-12-2020
Դանակահարություն Իջևանում․ տուժածը Իջևանում հայտնի փաստաբան Կարեն Ղալումյանն է․ կասկածյալին տեղափոխել են հոգեբուժարան
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Իջևաում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով։
Ժամը 11։45-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում դանակահարութուն է եղել։
Նշված վայր են մեկնել Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Խաչատրյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ։
Ժամանալ են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Արման Մանուկյանի և 53-ամյա Կարեն Ղալումյանի միջև։
Եվ բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Կ․ Ղալումյանը քարով հարվածել է Ա․ Մանուկյանի գլխին, որից հետո վերջինս հետապնդել է Կ․ Ղալումյանին ու Ա․ Մելիքբեկյան և Անկախության փողոցների խաչմերուկում փայտով հարվածել է Կ․ Ղալումյանին, ով կորցնելով հավասարակշռությունը վայր է ընկել, որից հետո Ա․ Մանուկյանը դանակով հարվածել է Կ․ Ղալումյանի ձախ ձեռքին՝ պատճառելով վնասվածքներ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը և փայտը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ․ Ղալումյանը Փաստաբանների պալատի փաստաբան է, իսկ ոստիկանների կողմից բռնված և քննչական վարչություն ներկայացված Ա․ Մանուկյանին տեղափոխել են հոգեբուժարան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3800 դիտում
09:21 23-04-2016
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված Արթուր Միհրանյանին տեղափոխել են հոգեբուժարան. «Ժողովուրդ»
1423 դիտում
10:19 08-04-2021
Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Արթուր Ճաղարյանը