Մեսին ճանաչվեց տարվա լավագույն խաղացող՝ Եվրոպական ակումբների ասոցիացիայի վարկածով. տեսանյութ
Արաբական Էմիրաթներում տեղի ունեցավ Եվրոպական ակումբների ասոցիացիայի վարկածով 2015 թվականի արդյունքներով Globe Soccer Award մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
[b]
Տարվա լավագույն խաղացող[/b] ճանաչվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:
[b]«Տարվա մարզիչ»՝[/b] Մարկ Վիլմոտսը (Բելգիայի հավաքական):
[b]«Տարվա ակումբը»՝ [/b]«Բարսելոնան»:
[b]«Տարվա ֆուտբոլային գործակալը»՝[/b] Ժորժե Մենդեշը:
[b][b]«Տարվա մրցավարը»՝ [/b]Ռավշան Իրմատովը (Ուզբեկստան):
«Տարվա նախագահը»[/b]՝ Ժոզեպ Բարտոմեուն («Բարսելոնա»):
[b]«Տարվա ակադեմիան»՝[/b] «Բենֆիկա»:
Բացի այդ, ֆուտբոլում ականավոր դերակատարում ունենալու համար հատուկ մրցանակների արժանացան «Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդն ու Անդրեա Պիրլոն: