211652_close_icon
views-count23432 դիտում article-date 16:51 28-12-2015

Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, 38-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է 34-ամյա վարորդի Audi-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 08:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Նազարյանի վարած Volkswagen մակնիշի 10 AM 007 համարանիշի և 34-ամյա Քամիլ Մամոյանի վարած Audi մակնիշի 20 ՕՕ 032 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի պատճառը եղել է այն, որ երբ Audi-ի վարորդը փորձել է հետիոտնին ճանապարհ տալ, կտրուկ արգելակել է ավտոմեքենան, իսկ հետևից ընթացող Volkswagen-ի վարորդն էլ փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն բախվել է Audi-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր