211652_close_icon
views-count39081 դիտում article-date 11:47 29-12-2015

Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում «Վիվարո»-ների նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարող խմբի անդամներից մի քանիսին. նրանք վնասազերծվել են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանին և Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Սերոբյանը բերման է ենթարկվել Ե. Թադևոսյան փողոցի թիվ 12 հասցեում գործող ինտերնետ ակումբից, իսկ Ռ. Ռաֆայելյանը՝ Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են դեկտեմբերի 20-ին Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Վիվարո Բեթ» բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակման մեջ: Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը և խնդրել էր, որպեսզի դատարանը թույլատրի Գ. Սերոբյանի տանը խուզարկություն կատարել: Դատարանը բավարարել է քննչական բաժնի միջնորդությունը և խուզարկությամբ Գ. Սերոբյանի տանը հայտնաբերվել է «Բերետա» տիպի առրճանակ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները պարզել են, որ Գ. Սերոբյանը դեկտեմբերի 24-ին ավազակային հարձակում է կատարել նաև Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող «Վիվարո Բեթ» բուքմեյքերական գրասենյակում և նրա հետ է եղել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Մարկոսյանը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր