211652_close_icon
views-count1740 դիտում article-date 15:29 30-12-2015

Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է. նախարար Արմեն Մուրադյանի շնորհավորանքը

Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը՝ Ամանորին. «Սիրելի՛ բուժաշխատողներ, հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ և չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը՝ առողջությունը: Պետությունն այսօր մշակում և իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարակման որակի բարձրացման նպատակով առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված մեր երկրի նախաձեռնությունները պետք է կյանքի կոչվեն՝ նպաստելով բնակչության բժշկական օգնության որակի բարելավմանը և մատչելիության ապահովմանը: Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է, որն էլ ավելի է մեծացնում սպիտակ խալաթը պատվով կրող բուժաշխատողի պատասխանատվությունը, ընդգծում նրան տրված բարձր կոչումը: Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրերն անցկացնելու են աշխատավայրում, սահմանում՝ հայ զինվորի կողքին և հոսպիտալներում: 2016 թվականին ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ: Ամանորյա շնորհավորանքս ուղղում եմ նաև Արցախի և Սփյուռքի բուժաշխատողներին և բոլոր մեր հայրենակիցներին»:

Նմանատիպ նյութեր