211652_close_icon
views-count5307 դիտում article-date 15:42 30-12-2015

Եվրամիությունը կարող է փլուզվել. Գյունտեր Էտտինգեր

Առկա է Եվրոպական միության փլուզման վտանգ: Նման կարծիք է հայտնել ԵՄ՝ թվային էկոնոմիկայի և հանրության հարցերով հանձնակատար Գյունտեր Էտտինգերը, հայտնել է գերմանական Bild պարբերականը: Եվրահանձնակատարի խոսքով՝ կառույցը սովորել է հաղթահարել ճգնաժամերը, սակայն ոչ կայուն կամ պոպուլիստական կառավարություններ ունեցող երկրները գնալով շատանում են: «Ես անհանգստացած եմ այդ փաստով և առաջին անգամ լուրջ վտանգ եմ զգում, որ Եվրամիությունը կարող է փլուզվել»,-ասել է նա: Միևնույն ժամանակ նա կոչ է արել շարունակել արևմտյան բալկանյան պետությունների հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, սակայն Թուրքիայի անդամակցության հարցում հոռետեսություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր