3170 դիտում
18:51 30-06-2016
Ինչպես դիմակայել շոգին. Առողջապահության նախարարության խորհուրդները
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
1. [b]Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ[/b]
• օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
• մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք
Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են
Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը,
• չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում
2. [b]Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`
[/b]
• խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում
• շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
• ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր
• ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք
• պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
• սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով
• մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:
3. [b]Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:[/b]
4. [b]Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝
[/b]
• եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ
• հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք
• կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:
[b]
5. Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով:[/b]
6. [b]Ամռան շոգին վերանայեք վարքագիծը[/b]
• սահմանափակեք ամենօրյա ֆիզիկական աշխատանքները, խուսափեք բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից
• ֆիզիկական աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին
• արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում
• արգելվում է երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
7. [b]Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը[/b]`
• պետք է նվազեցնել սննդակարգի կալորականությունը
• սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել
• սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը,
• ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:
8. [b]Չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է
[/b]
• ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները
• արևային այրվածքից (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարությունից, ֆոտոկոնյուկտիվիտից (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,) ֆոտոալերգիաից խուսափելու նպատակով հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց՝ հատկապես ժամը 12.00-ից 17.00-ի սահմաններում
• տեղային ախտահարումները (արևայրուկ և այլն) կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, ինչի դեպքում պետք է դիմել բժշկական օգնության
• հնարավորինս քայլել ստվերում
• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:
9. [b]Շոգ եղանակին զգուշությամբ ընդունեք դեղեր[/b]
• դեղեր ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք դրանք բացասաբար չեն անդրադառնում օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռության և ջերմակարգավորման վրա
• դեղերը պահեք պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:
10. [b]Խրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդներին`
[/b]
• խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ բուժման, սննդակարգի, հեղուկների օգտագործման չափի, տեսակների և վարքագծի փոփոխման հետ կապված լրացուցիչ նշանակումներ և խորհուրդներ ստանալու նպատակով
• հաճախ չափեք մարմնի ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը
11. [b]Շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը`
[/b]
• խիստ սառեցված հեղուկների օգտագործումը ցանկալի չէ
• պետք է հետևել, որ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա
• այնտեղ, ուր առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
12. [b]Շոգ եղանակին միջատների խայթոցներն ավելանում են[/b]
• պատուհաններին տեղադրել հակամոծակային մանրավանդակ ցանցեր
• ռեպելլենտները, ֆումիգատորները, որոշ բույսեր՝ ռեհան, պոմիդորի թփեր և այլն, ևս պաշտպանում են միջատներից
• վառ գույների հագուստը, օծանելիքը գրավում են միջատներին
• բնության գրկում կրել փակ թևերով և ոտքերը փակող հագուստ:
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
14:00 02-07-2015
Ինչպես դիմակայել շոգին. բժիշկների խորհուրդը
2788 դիտում
16:48 31-12-2015
Ինչպես խուսափել ցրտահարությունից. ՀՀ Առողջապահության նախարարության խորհուրդները
2686 դիտում
14:50 30-12-2016
Ինչպես սնվել տոնական օրերին. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
694 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»