Երիտասարդ դաշնակահարը հայտնի է դարձել գնացքից ուշանալուց հետո. տեսանյութ
Միլանից Հռոմ մեկնող գնացքից ուշացած երիտասարդի մտքով անգամ չէր անցել, որ շուտով միջազգային ճանաչում ձեռք կբերի: Բանն այն է, որ 21-ամյա իտալացի դաշնակահար Էմանուել Ֆազանոն գնացքից ուշանալուց հետո որոշել էր երկաթուղային կայարանի սրահում դաշնամուր նվագել, մինչ կժամաներ հաջորդ գնացքը:
Այդ ժամանակ նրա կատարումը տեսանկարել էր երկաթուղային կայարանում գտնվող հայտնի պրոդյուսերը, ով ավելի ուշ տեղադրել էր տեսահոլովակը You Tube-ում, որը 3 մլն դիտում էր արձանագրել:
Իր հայտնի լինլեու մասին Ֆազանոն իմացել էր Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին և նշել էր, որ դա լավ նվեր էր նրա համար:
Դաշնակահարը, ով մինչ այդ նվագում էր ռեստորաններում և փաբերում, մի քանի առաջարկներ էր ստացել. նրան հրավիրել էին ելույթ ունենալու իտալական հեռուստատեսությունում, ինչպես նաև համերգով հանդես գալ Լոնդոնում:
Ներկայացնում ենք տեսանյութը: