Բելառուս դաշնակահարը «Ռեալի» խաղացողի մասին համերգ է գրել. տեսանյութ
Բելառուս դաշնակահար և երգահան Յուրի Բլինովը Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսախաշտպան Տոնի Կրոսի մասին համերգ է գրել:
Երաժշտական ստեղծագործությունը, որը կոչվում է «Concerto-Krooso», բաղկացած է 5 մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և կապված է 2014թ. աշխարհի չեմպիոնի կենսագրության հետ:
«Ես ֆուտբոլի հին և կրքոտ երկրպագու եմ և 2014-ի աշխարհի առաջնությունում, բնականաբար, երկրպագում էի գերմանացիներին: Իսկ Տոնին կարևոր դեր խաղաց Գերմանիայի հավաքականի հաղթանակում: Հենց դա էլ ինձ ոգեշնչեց ստեղծագործել», ասել է Բլինովը:
Գերմանացի ֆուտբոլիստը Ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս իրադարձությանը. «Իմ համար դա յուրահատուկ ինչ որ բան է: Դոկտոր Բլինովը` բելառուսցի երաժիշտը, իմ պատվին Concerto-Krooso-ն է ստեղծել: Համերգի վերնագիրն է` «Հինգ դրվագ խաղացողի կյանքից»:
Չափազանց շոյված ու երախտապարտ եմ, որ ունեմ սեփական դասական համերգը` նվագախմբով», գրել է Կրոսը: