Այսօր լրանում է Վիկ Դարչինյանի 40-ամյակը. տեսանյութ
Այսօր լրանում է հանրահայտ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի 40-ամյակը:
Ծագումով վանաձորցի Վիկ Դարչինյանը հանդիսանում է հայ ամենատիտղոսակիր բռնցքամարտիկներից մեկը:
Սիրողական բռնցքամարտում Վիկը Հայաստանի 4-ակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության, Աշխարհի Գավաթի, Բարի Կամքի խաղերի մրցանակակիր:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։
Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև կարիերայի ընթացքում նվաճել է 4 IBO տիտղոս։
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը շնորհավորում է մեծանուն մարզիկին` ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ, մաղթում նոր հաջողություններ: