211652_close_icon
views-count3613 դիտում article-date 13:11 07-01-2016

Բելառուսը փոխադարձ սկզբունքով փակում է Իսրայելում իր դեսպանատունը

Մինսկում Իսրայելի՝ իր դեսպանատունը փակելու որոշումից անմիջապես հետո պատասխան արձագանքն է տվել նաև Բելառուսը՝ հայտարարելով, որ փակում է իր դեսպանատունը Իսրայելում: Այդ մասին նշված է Բելառուսի ԱԳՆ մամլո քարոտւղար Դմիտրի Միրոնչիկի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Belta-ն: «Դիվանագիտական սովորական պրակտիկան է այդպիսին, որ դեսպանատան փակումը նշանակում է փոխադարձ արձագանք: Պետք է ցավով հաստատեմ, որ փոխադարձ սկզբունքով ղեկավարվելով՝ Բելառուսը նույնպես ստիպված է Թել-Ավիվում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու վերաբերյալ համալիր միջոցառումներ ձեռնարկել»,-ասված է հաղորդագրության մեջ: Նա հավելել է, որ իսրայելական կողմը սխալ է թույլ տալիս՝ արհամարհելով փաստը, որ այդկերպ տասնյակ հազարավոր մարդկանց բարեկամական կապեր են խզվում:

Նմանատիպ նյութեր