211652_close_icon
views-count2743 դիտում article-date 22:39 20-08-2016

Հյուսիսային Կորեան փակում է իր վերջին դեսպանատունը ԱՊՀ տարածքում

Հյուսիսային Կորեան փակում է Ուզբեկստանում իր դեսպանատունը, հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Տաշքենդում իր դիվանագիտական աղբյուրին։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը ԱՊՀ-ում իր դեսպանատների վերակազմավորումն է։ Դեսպանատան փակման որոշումը կայացվել է հուլիսին։ Այս պահին միայն Ռուսաստանում է գործում Հյուսիսային Կորեայի դեսպանատուն, նաև նրա գլխավոր հյուպատոսությունը՝ Սանկտ Պետերբուրգում և ևս մեկ հյուպատոսություն՝ Խաբարովսկում։

Նմանատիպ նյութեր