211652_close_icon
views-count3478 դիտում article-date 12:49 08-01-2016

Ամերիկյան Hellfire հրթիռը սխալմամբ Կուբա են տեղափոխել. The Wall Street Journal

The Wall Street Journal թերթը գրում է, որ 2014 թվականին ՆԱՏՕ-ի ուսումնավարժանքների համար նախատեսված ամերիկյան Hellfire հրթիռը Եվրոպա տեղափոխելու փոխարեն սխալմամբ հասցրել էին Կուբա: Թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշում է, որ մինչ օրս ամերիկյան իշխանությունները փորձում են ամեն կերպ համոզել Կուբայի իշխանություններին վերադարձնել հրթիռը: Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրում են հրթիռը Կուբա հասնելու ճանապարհները՝ չբացառելով լրտեսությունը: Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, որ հրթիռը կարող է բացված լինել՝ ուսումնասիրելու համար նրա փոխանցման համակարգը, և կուբացիները կարող են տեխնոլոգիական տեղեկությունը փոխանցել Չինաստանին, Հյուսիսային Կորեային կամ էլ Ռուսաստանին: Նշենք, որ Hellfires-ը «ցամաք-օդ» դասին է պատկանում: Այն արձակվում է ուղղաթիռներից՝ ցամաքային թիրախի ուղղությամբ: Հրթիռը մշակվել է 10 տարի առաջ և մինչև այսօր մի քանի անգամ մոդեռնիզացման ենթարկվել: Այն հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ստանդարտ զենք է Predator անօդաչուների համար:

Նմանատիպ նյութեր