Կանադայում անհայտ անձը հարձակվել է սիրիացի փախստականների վրա. կա 30 տուժած
Կանադական Վանկուվեր քաղաքում անհայտ անձը հարձակվել է սիրիացի փախստականների վրա և պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով կա 30 տուժած: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների` փախստականները հրավիրված են եղել միջոցառման` մահմեդական ասոցիացիայի կենտրոն, որտեղ նրանց համար կազմակերպվել է քաղաքական գործիչների և տեղի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում:
Միջոցառումից հետո փախստականները մոտեցել են ավտոբուսի կանգառին, որտեղ հեծանվով անհայտ անձը մոտեցել և բալոնից գազ է փչել նրանց դեմքերին: Աղբյուրի պնդմամբ` տուժածների մեջ կան կանայք և երեխաներ:
Նշենք, որ Կանադան մտադիր է մինչև 2016 թ-ի մարտի 1-ը 25 հազար փախստական ընդունել Սիրիայից: