ԵՏՄ-ն արգելել է ներմուծել 5 կգ-ից ավելի մանդարին
«Կան սահմանափակման ենթակա ապրանքներ և քանակություններ, որոնք գերազանցելու դեպքում անհրաժեշտ է, որ ներմուծող անձն ունենա համապատասխան ֆիտոսանիտարական թույլտվություն:
Մասնավորապես, 5 կիլոգրամից ավելի մանդարին ներմուծելու դեպքում անձը պետք է ունենա համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավասություն, որի առկայության պարագայում ստանա հավաստագիր և կարողանա ներմուծում կատարել»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
ՊԵԿ փոխնախագահը ընդգծեծ, որ դա ԵԱՏՄ օրենսդրության պահանջն է: