4795 դիտում
20:27 11-01-2016
Վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը ԼՂՀ-ում
ԼՂՀ առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում: Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել է նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես հիվանդների ժամանականին հայտնաբերման, արագ և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների գրանցման և տեղեկատվությունը օպերատիվորոն առողջապահության նախարարություն հաղորդման վրա:
Բժշկական անձնակազմերի զգոնությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից իրականացվող ստուգումներին զուգահեռ կատարվում են իրազեկման աշխատանք: Ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա բակային համայցեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացված մշտադիտարկման տվյալներով գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների նվազում:
Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ :
2016թ. հունվարի 11-ին դրությամբ ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ են դիմել 332 -ը, որոնցից 275-ը մինչև 18 տարեկան են, հոսպիտալացվել է 54 հիվանդ, այդ թվում 32-ը մինչև 18 տարեկան:
Իսկ հոսպիտալացված հիվանդներից 21-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:
ԼՂՀ ԱՆ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ ևս չի գրանցվել: Կլինիկական ցուցումով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա ուղարկված նմուշներից երեքում սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակն է հայտնաբերվել:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:
Նմանատիպ նյութեր
4022 դիտում
16:42 15-01-2016
Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդության իրավիճակը շարունակում է մնալ կայուն
886 դիտում
12:23 12-12-2014
Արցախի առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկումը
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը