211652_close_icon
views-count12249 դիտում article-date 11:43 15-01-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Volkswagen-ները, Opel-ն ու Ford-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Ժամը 12:50-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Կարաս» սննդի սպասարկման դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Գոռ Սուլյանի վարած Volkswagen մակնիշի 17 VP 117 համարանիշի, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 34-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Volkswagen մակնիշի 34 AM 618 համարանիշի, Երևանի բնակիչներ, 60-ամյա Մնացական Գրիգորյանի վարած Opel մակնիշի 34 TO 422 համարանիշի և 53-ամյա Էդվարդ Յավրումյանի վարած Ford մակնիշի 34 DԼ 310 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ավետիսյանի ուղևոր, համագյուղացի, 26-ամյա Սարգիս Բակումյանը և Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 55-ամյա Գայանե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ս. Բակումյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Ղազարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր