27198 դիտում
12:00 15-01-2016
4 երեխաների մայրը, ով դատարանի որոշմամբ զրկվել է մայրական իրավունքից, սպանություն կատարելու կասկածանքով կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ բավարարեց Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի միջնորդությունը և սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված 42-ամյա Արաքսյա Էդուարդի Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրեց երկամսյա կալանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը բավարարեր խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությունը:
Ֆոտոլրագրողը նոր մանրամասներ է հայտնում նրանց մասին: Արաքսյա Էդուարդի Սուքիասյանը ծնվել է 1974 թվականի մարտի 29-ին, Գյումրի քաղաքում: Գտնվելով ոչ փաստացի ամուսնական կապի մեջ Արամայիս Շահջանյանի հետ՝ նա ունեցել է 4 երեխաների՝ Արփինե Շահջանյանը գտնվել է Վրարդաշենի խնամքի հաստատությունում՝ վարքային խնդիրներ ունենալու պատճառով: Մարգարիտ Շահջանյանը՝ ծնված 05.04.2003 թ-ին, Մարիամ Շանջանյանը՝ ծնված 02.08,2004 թ-ին, և Ռեբեկա Սուքիասյանը՝ ծնված 10.02.2007 թ-ին:
Մ. Շահջանյանը մոր կողմից լքվել է դեռևս 2 տարեկանում և հայտնաբերվել Գյումրու ոստիկանության կողմից վագոն-տնակում՝ մենակ, կիսամերկ: 2005 թ-ի մայիսի 2-ից խնամվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում: 2009 թ-ի հունիսի 13-ից տեղափոխվել է և մինչև այժմ խնամվում է Գավառի մանկատանը:
Մարիամ Շահջանյանը և Ռեբեկա Սուքիասյնաը փոքր հասակից հայտնվել են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, քանի որ մայրը 2009 թ-ի ապրիլի 3-ին ձերբակալվել է սպանության փորձ կատարելու համար և 2009թ-ի ապրիլի 29-ից ազատազրկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և պատիժը կրել «Աբովյան» ՔԿՀ-ում: Ընդ որում, հանցագործությունը կատարվել է Մարիամ Շահինջանյանի աչքի առաջ, որը հոգեկան լուրջ տրավմա է առաջացրել աղջկա մոտ:
Երեխաները կրկին հայտնվել են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, որից հետո 2009 թ-ի մայիսի 29-ից ապաստանել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ում:
2011 թ-ի հուլիսի 2-ից Մարիամը և Ռեբեկան խնամվում են Գավառի մանկատանը: 2013 թ-ի հունվար ամսից Արաքսյա Սուքիասյանը գտնվել է ազատության մեջ և երեխաներին այցելել է 2 անգամ, այն էլ՝ ոգելից խնիչքի ազդեցության տակ, որը տեսնելով՝ Մարգարիտան հրաժարվել է մոր հետ տեսակցելուց:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի ծնողները (հայրը՝ Արամայիս Շահջանյանը, որը 2-րդ անգամ իր պատիժը կրում էր «Սևան» ՔԿՀ-ում, իր հակաիրավական և հակահասարակական վարքագծի պատճառով), չարամտորեն խուսափել և չարաշահել են իրենց իրենց ծնողական իրավունքներն ու պարտականությունները նրանց հանցագործ վարքագիծը բացասական ազդեցություն է թողել երեխաների վրա, միաժամանակ երեխայի՝ Մարգարիտ Շահջանյանի խնդրանքով 2014 թ-ի հունսի 25-ին Գավառի մանկատունը հայցադիմումով դինել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Մարգարիտի ծնողներին՝ Ա. Սուքիասյանի ու Ա. Շահջանյանին ծնողական իրավունքից զրկելու համար և 2014 թ-ի հոկտեմբերի 21-ին դատարանը բավարարել է հայցը և և նրանց զրկել ծնողական իրավունքներից:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/12/74567/]հայտնել [/url]էր, որ հունվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևանի բնակիչ, 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը: Վերջինս կասկածվում էր հունվարի 11-ին Երևանի Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանի բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանին [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74472/]մահ [/url]պատճառելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություներով` Ա. Սուքիասյանը իր սիրեցյալի հետ այցելել էր մահացածի տուն, 2 օր այնտեղ էին մնացել, հետո կենցաղային հարցերի շուրջ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչն էլ ավարտվել էր բնակարանի տանտիրոջ մահով:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ Ա. Սուքիասյանը նախկինում դատապարտված է եղել ու տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել անհերքելի ապացույցներ` խոստովանել էր կատարվածը և քննիչի որոշմամբ Ա. Սուքիասյանը որպես կասկածյալ ձերբակալվել էր:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74472/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի 1/1 շենքի 18 բնակարանում տղամարդու դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանը: Ժամանել էր նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Նահապետյանի, ավագ քննիչ Հայրապետ Հարապետյանի և քննիչ Հարութ Սարդարյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել էին նույն տան բնակիչ, 60-ամյա Աշոտ Օվոյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայից առաջացած հետքեր և բռնության հետքեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19766 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ