4376 դիտում
13:12 24-06-2016
Վլադիմիրը մտել է հարեւանուհու տուն և օգտվելով նրա բացակայությունից՝ դուռը կողպել նրա անչափահաս դստրերի վրա, որին հաջորդող զարգացումները մարտաֆիլմ են հիշեցնում
Վլադիմիր Ալեքսանդրի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում հարևանուհի Ի-ի անչափահաս դուստրերին, ներկայանալով նրանց մորանունից, խաբեությամբ մուտք է գործել բնակարան, ներսից կողպել մուտքի դուռը, արգելել երեխաների ելքը և տանը սպասել է Ի.-ի վերադարձին: Շուրջ 1 ժամ անհարգի բարկացել է երեխաների վրա, պահանջներ ներկայացրել, պատվիրել այս կամ այն գործողությունը կատարել իր համար:
Վլադիմիր Գրիգորյանի կողմից մոտ 1 ժամ տևած հիշյալ հարկադրական, բռնի գործողությունների արդյունքում հոգեբանական ու ֆիզիկական անելանելի վիճակ է ստեղծվել երեխաների համար, վերջիններս ապօրինաբար զրկվել են ազատությունից, պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:
Պատահմամբ բնակարան է այցելել հարևանուհի Մանե Հարությունյանը, ով Վ. Գրիգորյանի կողմից բնակարանի մուտքի դուռը ներսից բացելուց հետո տեսել է արտասվող և իրենից օգնություն հայցող երեխաներին: Հարևանները կատարվածի մասին ահազանգել են Ի. Կոստանյանին և տարածքը սպասարկող ՀՀ Ոստիկանության ԼՄ վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքին:
Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Վլադիմիր Գրիգորյանը, չենթարկվելով ոստիկանության ծառայողի պահանջին, վերջինիս հրազենը վերցնելու և դրանով նրան սպանելու սպառնալիքներ տալով հարձակվել է ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի վրա, քաշքշել, հարվածել, հրել է նրան, որի արդյունքում ոստիկանության ծառայող Ա.Ֆնդկյանը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին:
Գրիգորյանը, օգտվելով առիթից, փորձել է վերցնել հաշվեցուցակային զենքը, սակայն տեսնելով, որ դա չի հաջողվում, պատվիրել է մորը աթոռով հարվածել Ա. Ֆնկյանի գլխին: Նելլի Գրիգորյանը կատարելով որդու պահանջը աթոռով հարվածել է Ա. Ֆնդկյանի գլխին: Վլադիմիր և Նելլի Գրիգորյանների կողմից Ա. Ֆնդկյանի նկատմամբ կիրառված բռնության արդյունքում Արման Ֆնդկյանի առողջությանը ձախից գլխի գագաթային շրջանի, ճակատի կենտրոնական հատվածի ստորին մասի, պարանոցի աջ կողմնային մակերեսի և առաջային մակերեսի ստորին հատվածների, ձախ նախաբազկի ստորին երրորդի հետին մակերեսի քերծվածքների, ձախից կրծքավանդակի հետին կողմնային մակերեսի արյունազեղման փափուկ հյուսվածքների սալջարդով, գլխուղեղի ցնցման ձևով պատճաովել է միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1,3,6-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 4,6-րդ կետերով, 137 հոդվածի 1-ին մասով, 147 հոդվածի 1-ին մասով, 133 հոդվածի 1-ին մասով, 316 հոդվածի 2-րդ մասով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նելլի Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Վանաձոր քաղաքի իր բնակարանում, երբ ժամը 17.00-ի սահմաններում տուն է վերադարձել որդին Վլադիմիր Գրիգորյանը, րոպեներ անց նույն շենքի բնակիչների ահազանգով նշված հասցե է ժամանել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արման Ֆնդկյանը, ով տեղեկանալով, որ Վլադիմիր Գրիգորյանը հանցավոր արարքներ է կատարել նույն շենքում բնակվող անչափահաս աղջիկների նկատմամբ, այցելել է Գրիգորյանների բնակարան և Վ. Գրիգորյանին առաջարկել է միասին գնալ ոստիկանություն: Վերջինս, ընկալելով կատարած հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունը, հրաժարվել է կատարել ոստիկանության բաժին ներկայանալու մասին ոստիկանության ծառայող Ա. Ֆնդկյանի պահանջը և կռահելով, որ իրեն բերման ենթարկելու նպատակով կարող են վրա հասնել նաև լրացուցիչ ուժեր, պատվիրել է մորը՝ Նելլի Գրիգորյանին մետաղյա հենակի օգնությամբ ներսից կողպել բնակարանի մուտքի դուռը:
Նելլի Գրիգորյանը, առանց տեղյակ լինելու որդու հանցավոր նպատակներից, կատարել է որդու պահանջը. մետաղյա հենակի օգնությամբ ներսից կողպել է բնակարանի մուտքի դուռը, որից հետո, տեսնելով բնակարանի հյուրասենյակում Արման Ֆնդկյանի և Վլադիմիր Գրիգորյանի միջև առաջացած ծեծկռտուքն ու գոտեմարտը, որդու պատվերով աթոռով և այլ իրերով հարվածներ է հասցրել հյուրասենյակի հատակին որդու հետ ֆիզիկական պայքարի մեջ գտնվող Ա. Ֆնդկյանի մարմնի տարբեր մասերին: Վլադիմիր և Նելլի Գրիգորյանների կողմից Ա. Ֆնդկյանի նկատմամբ կիրառված բռնության արդյունքում Արման Ֆնդկյանի առողջությանը ձախից գլխի գագաթային շրջանի, ճակատի կենտրոնական հատվածի ստորին մասի, պարանոցի աջ կողմնային մակերեսի և առաջային մակերեսի ստորին հատվածների, ձախ նախաբազկի ստորին երրորդի հետին մակերեսի քերծվածքների, ձախից կրծքավանդակի հետին կողմնային մակերեսի արյունազեղման փափուկ հյուսվածքների սալջարդով, գլխուղեղի ցնցման ձևով պատճառվել է միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2858 դիտում
09:49 29-03-2016
Սերժ Սարգսյանի բացակայությունից օգտվելով, հակառակորդը խախտում է զինադադարը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
916 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
661 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով