211652_close_icon
views-count5560 դիտում article-date 16:52 16-01-2016

Հունվարը աչքի է ընկնում եղանակակլիմայական պայմանների մի շարք անոմալիաներով

«Այս տարվա հունվարը աչքի է ընկնում եղանակակլիմայական պայմանների մի շարք անոմալիաներով, որը առաջինը ազդում է մարդկանց առողջության վրա: Հունվարի 1-2-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետետության առանձին հատվածներում տեղաց այնքան ձյուն, որը կզմեց ամսեկան տեղումների նորմայի կրկնապատիկը: Այնուհետև հունվարի 3-4-ին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց Արարտյան դաշտում և Երևանի ցածրադիր հատվածներում հունվարի 4-ի գիշերը գրանցվեց -20…-24 աստիճան ցուրտ: Այնուհետև հունվարի 5-7-ին ջերմաստիճանը այնքան բարձրացավ, որ -24 աստիճան ցրտից հետո հունվարի 7-ին Արարատյան դաշտում և Երևանում տեղաց անձրև: Տաք եղանակը պահպանվեց մինչև հունվարի 14-ը, այդ օրը Կապանում գրանցվեց +18, Իջևանում +16, Արարատյան դաշտում մինչև +9 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր էր 7-9 աստիճանով: Անցած գիշեր ջերմաստիճանը կրկին նվազեց Աշոցքում հասնելով -21, Գավառում -16, Երևանում -3…-4: Հիմա նորից տաք օդի նոր ալիք: Հունվարի 17-ից օդային հոսանքները փչելու են հենց Իրաքի տարածքից, օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում բարձրանալու է 7-9 աստիճանով, Հունվարի 18-ին Տավուշի և Սյունիքի հովիտներում ակնկալվում է մինչև +16…+19 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում և Երևանում մինչև +10, այդ ջերմաստիճանը արդեն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք եղանակ: Հունվարի 19-ին մոտենում է հաջորդ ցիկլոնը, որը նույնպես տաք է, հովտային բոլոր շրջաններում կանխատեսվում է անձրև»,-այս մասին տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր