40965 դիտում
21:36 26-11-2015
Դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը
Բոլոր հավաքագրված գիտական նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դեկտեմբեր ամսին օդի ամսեկան միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը նորմայից ավել, այսինքն առաջիկա ամսին պետք է ակնկալել կլիմայական միջին արժեքներից բարձր ջերմային ֆոն և շատ տեղումներ:
Հանրապետության լեռնային գոտիներում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +4...+7C, իսկ ամսվա երկրորդ կեսին՝ ` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -18...-23C:
[color=#CC0000]Լոռիում [/color] ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10...+14C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15...-20C:
[color=#CC0000]Տավուշում [/color]ամսվա առաջին կեսին ցերեկային ժամերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +12...+15C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-15C:
[color=#CC0000]Սյունիքում [/color]ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...+15C, լեռնային շրջաններում` +7...+9C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -7...-12C, լեռնային շրջաններում` -11...-16C :
[color=#CC0000]Արարատյան դաշտում[/color], Արագածոտնի և Վայոց Ձորի Նախալեռնային գոտիներում ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+10 C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -12...-15C :
[color=#CC0000]Երևանում [/color] ամսվա առաջին կեսին առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8...+10C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -12...-15C, բարձրադիր մասերում մինչև -10...-12C:
Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև -14... -15C, իսկ բացարձակ նվազագույնը 2002թ դեկտեմբերի 28-ին Արարատի մարզում հասել է -32C, Երևանում -28C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -40 C (Պաղակն) 1948թ:
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 1999, 2008թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում հասել է +21...+22C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+26C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
5560 դիտում
16:52 16-01-2016
Հունվարը աչքի է ընկնում եղանակակլիմայական պայմանների մի շարք անոմալիաներով
22930 դիտում
16:30 05-12-2016
Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ՀՀ ԱԻՆ
2835 դիտում
22:34 01-12-2022
Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին