211652_close_icon
views-count19580 դիտում article-date 11:14 18-01-2016

Երևան-Վանաձոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 27-ամյա Գարիկ Աշուղյանի վարած Toyota մակնիշի 99 ՍV 199 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ավետիսյան փողոցի բնակիչ, 73-ամյա Միշա Մարգարյանի վարած Mercedes 180 մակնիշի 30 ՏՍ 055 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Մ. Մարգարյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Աշխեն Ջուլֆալակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Մ. Մարգարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Ա. Ջուլֆալակյանը՝ Ապարանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչներ Ա. Ասատրյանի ու Ա. Այվազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Մկրտիչ Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր