211652_close_icon
views-count27500 դիտում article-date 15:06 18-01-2016

Ավտովթար Սարալանջի ճանապարհին. բախվել են Mercedes ML-ն ու Volkswagen-ը, ու մինչ ԱՊՊԱՆ-ն տեղում աշխատում էր, Ford-ի վարորդը բախվեց Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Mercedes ML 350 մակնիշի 55 RO 755 և Volkswagen մակնիշի 34 TD 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱՊՊԱ գործակալները մինչ տեղում չափ ու ձև էին անում, Ford մակնիշի 34 RV 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է Mercedes ML-ի հետնամասին: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: ԱՊՊԱ գործակալի պահանջով դեպքի վայր պետք է ժամանի Ճանապարհային ոստիկանության հետաքննիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր