16297 դիտում
11:02 19-01-2016
Հայաստանը գտնվում է օդային տաք հոսանքների ազդեցության տակ, գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ գերազանցելով 1959թ-ի ռեկորդը
Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ: Երեկ հանրապետությունում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959թ գրանցված ռեկորդը +17.9 աստիճանը:
Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948 թվականին գրանցված ռեկորդը +16.4 աստիճանը:
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքնեերում նաև բուք: Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
12024 դիտում
21:00 08-08-2015
Ուշադրություն. Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
3376 դիտում
09:11 10-08-2015
Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում
Այս բաժնից
1234 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1096 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն