211652_close_icon
views-count26211 դիտում article-date 19:20 20-01-2016

«Շուռիկ» մականվամբ ոստիկանության նախկին պաշտոնյայի որդու դատական նիստը առաջ չի գնում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանության կենտրոնական բաժնի պետի նախկին տեղակալ, «Շուռիկ» մականվամբ Արայիկ Պետրոսյանի որդու՝ Արեգ Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործը քննում է դատավոր Արշակ Վարդանյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 19-ամյա Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցում` «ՍԱՍ» և «Նեքստ» խանութների միջև ընկած հատվածում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է Հակոբ Հակոբյանի հետ, որի ընթացքում բռունցքներով և իր մոտ օրինական կարգով գտնվող «Վոլտրան» տեսակի գազային ատրճանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս: Հ. Հակոբյանին էլ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցում` «ՍԱՍ» և «Նեքստ» խանութների միջև ընկած հատվածում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է Ա. Պետրոսյանի հետ, որի ընթացքում բռունցքով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր