3187 դիտում
21:26 15-01-2016
Գյումրիի նախկին պաշտոնյայի որդու կողմից մարդ առեւանգելու գործը ուղարկվեց ՀՔԾ. Aravot.am
Ինչպես տեղեկացրել էինք, դեռեւս անցած տարվա ապրիլին մարդ առևանգելու կասկածանքով ձերբակալել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին: Նրա դեմ ոստիկանություն բողոք էր ներկայացրել առևանգվածը՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գ.-ն, որը պարզվում է Գյումրի քաղաքի մուտքի մոտ գտնվող ու Սարգսյանների ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակից է:
Պատմությունը սկսվել է նրանց, որ Էդգար Գ.-ն հրաժարվել է աշխատել գազալցակայանում, թողել ու հեռացել է, Արտաշես Սարգսյանի որդին էլ, իր ընկերների հետ հասնելով Սպիտակ, գտել է նրան, ծեծել, առևանգել ու փորձել է բերել Գյումրի գազալցակայանին եղած պարտքը ստանալու նպատակով: Հարուցվել է քրեական գործ, որը սկզբում քննվել է Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում, այնուհետ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Շուրջ 10 ամիս տեւած նախաքննությունից հետո քրեական այս գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Լոռիում օբյեկտիվ քննություն չի արվել:
ՀՔԾ-ն այսօր իր պաշտոնական կայքում «Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն պահելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն» վերնագրի տակ զետեղել է հետեւյալ տեղեկատվությունը. «2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը` ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա Գ.-ն և Ռուբեն Ս.-ն բռնության գործադրմամբ Սպիտակ քաղաքից առևանգել են իրեն, ցանկացել են տեղափոխել Գյումրի` Ռուբեն Գ.-ին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/01/15/647959/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4708 դիտում
17:56 03-09-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի որդու գործն ուղարկվեց դատարան
2201 դիտում
19:50 08-02-2015
Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
991 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
898 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին