Սաուդյան Արաբիայի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ շախմատը մեղք է համարվում և միայն փող ու ժամանակ է վատնում
Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Շեյխ Աբդուլազիզ-ալ-Շեյխը հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին և մեղք է համարվում: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Հոգևոր առաջնորդը հեռուստատեսության եթերում պատասխանելով հեռուսադիտողներից մեկի` առօրյա կյանքում իսլամական կանոնների կիրառման մասին հարցին, ասել է, որ շախմատն ազարտային խաղ է, ինչն արգելված է իսլամում և այն միայն ժամանակ ու փող է վատնում: