211652_close_icon
views-count4072 դիտում article-date 23:28 21-01-2016

Լեոնարդո Դի Կապրիոյի ռուս նմանակը ռեալիթի շոուի աստղ կդառնա

Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի բնակիչ Ռոման Բուրցևը, ով հունվարին համացանցում հանրաճանաչ է դարձել Լեոնարդո Դի Կապրիոյին նման լինելու շնորհիվ, ռեալիթի շոուի հերոս կդառնա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին Ռուսաստանում ապրող հոլիվուդյան դերասան [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/15/74770/]Լեոնարդո Դի Կապրիոյի նմանակի [/url]մասին: «Դիմավորե’ք Լեոնարդո Դի Կապրիոյին»,- մասնավորապես գրել էր Access Hollywood-ը: Աղբյուրի պնդմամբ` համացանցի հերոսի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Ռուսաստանում բնակվող նմանակը հետաքրքրել էր նաև GQ ամսագրին: GQ տղամարդկանց հանդեսի ռուսաստանյան հրատարակությունը նշել էր, որ «ռուս Լեոյի մեջ մի քիչ Դի Կապրիո կա»:

Նմանատիպ նյութեր