8805 դիտում
10:33 22-01-2016
Ավտովթար Երևանում. տնօրենը BMW-ով բախվել է բետոնե մայթին. նա դիմել է բժիշկների օգնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 58-ամյա Գեորգի Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 34 TZ 329 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի բետոնե հատվածին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածք և բուժօգնության է դիմել «Արամյանց» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հակոբյանն աշխատում է «Մադելի-Լենա» ՍՊԸ-ում՝ տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19889 դիտում
10:36 13-01-2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ