211652_close_icon
views-count20303 դիտում article-date 20:39 22-01-2016

Արմավիրի մարզում մերկասառույցի պատճառով կողաշրջված КВЗ-ի բոլոր վիրավորները ատոմակայանի աշխատակիցներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 19-ին տեղեկություն էր հրապարակել` Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի մասին, ինչի հետևանքով 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ վթարի էին ենթարկվել: Մի քանիսը կողաշրջվել էին, մի քանիսը գխիվայր շրջվել, մի քանիս էլ դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մերկասառույցի պատճառով կողաշրջվել էր Արմավիր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արտակ Զաքարյանի վարած КВЗ մակնիշի 160 ՍՏ 29 համարանիշի ավտոբուսը և հայտնվել ճանապարհի միջնամասում գտնվող կանաչապատ գոտում: Վթարի հետևանքով Մեծամորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 6 հոգի: Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Պողոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է վիրավորների ինքնությունը: Նրանք են` Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 40-ամյա Ալինա Զաքարյանը, Արմավիր քաղաքի բնակիչներ, 53-ամյա Մարիամ Աղաջանյանը, 32-ամյա Սերինե Ղազարյանը, 50-ամյա Արկադի Հակոբյանը, 32-ամյա Արամայիս Գիչունցը, և Մեծամոր քաղաքի բնակիչ, 57-ամյա Վերգուշ Ավագյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` բոլոր վիրավորները աշխատում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանում, իսկ КВЗ ավտոմեքենան հաշվառված է ատոմակայանի հաշվեկշռում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/19/74944/]ավելի վաղ[/url] վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել էր սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար: 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում էին, կամ գլխիվայր էին շրջվում, կամ էլ դուրս էին գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում դաշտերում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ չէին հասցնում ավտոմեքենաները դարձի բերել և դաշտում հայտնված մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի: Մի մեքենայից «պրծնում» էին, մյուս վթարն էր տեղի ունենում, ասես մեքենաները կարկուտի նման թափվեին: Ֆոտոլրագրոիղը հայտնել էր, որ կողաշրջված մեքենաներն էին մարդատար Зил, КВЗ, Nissan March, «06», անգամ մի քանի վարորդներ չեին էլ սպասում ԱՊՊԱ-ի ժամանմանը՝ ասելով. «Միևնույն է, էնքան կտանեն-կբերեն, որ մենք դրա զահլան ու ներվերը չունենք»: Եվ երբ ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ դարձի էին բերում ավտոմեքենաները, վարորդներն իրենց շնորհակալությունը հայտնելով ՃՈ աշխատակիցներին՝ գնում էին իրենց գործերով: Կողաշրջված КВЗ-ի միջից 6 հոգի տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ այդ պահին նրանք հետազոտվում էին: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ այս վթարներին ականատես էր եղել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով «Ջիպ»-ով Երևանից գալիս էր Արմավիր՝ աշխատանքի. «Հույս ունենք, որ մարզպետը սեփական աչքով տեսածից հետո հետևություններ կանի և համապատասխան կառույցների աշխատակիցներին կհորդորի, որպեսզի ժամանակին կատարեն ճանապարհների մշակման աշխատանքներ, թե չէ՝ ի՞նչ, ավտոմեքենաները շուռ էկան, մարդկանց տարան հիվանդանոց, նոր պատասխանատուները բարեկենդանի նման աղն ու ավազն առած՝ հայտնվեցին մայրուղում»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր